ՖԲ-ն հիշեցրեց:
Ես էլ հիշեցի 2017 թ. ՀՀ Աժ-ում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռոստոմյանի ռեպլիկ-հարցը` ՀՀ նախագահ ընտրվող Արմեն Սարգսյանին.
- Իսկ գուցե 4-րդ Հանրապետության 1-ին նախագա՞հ...
Արցա՛խ, ի՜ի՜ի՜նչ խնամքով են, յուրաքանչյուրն իր տեղում, նախապատրաստել քո թաղումը...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ
Հ.Գ.
Ազատ Արցախը 28 տարեկան է:
Եթե ցանկանում ենք, որ Ազատ Արցախը բոլորի իր 30-ամյակը, ՀՀ այս իշխանությանը օր առաջ պետք է հեռացնել:
Ինչու՞:
Որովհետև այս իշխանությունն իր նախագահով և
վարչապետով միա՛յն և միա՛յն մի գերնպատակ ունեն՝
վերջակետ դնել ՀՀ Երրորդ Հանրապետության գոյությանը:
Սրանք Երրորդ Հանրապետության թաղման կազմակերպիչներն են:
Թաղել Երրորդ Հանհապետությունը, խմել մի-մի բաժակ օղորմաթաս և հռչակել ՀՀ Չորրորդ Հանրապետություն՝ առանց Արցախի:
Այս իշխանությունն իր յուրաքանչյուր քայլով պլանավորված ու նպատակամղված գնում է դրան:
Ավելին՝ հենց դրա համար էլ եկել է:
Սկզբից ՀՀ -ին պարտադրված նախագահը, հետո էլ «հեղափոխական» վարչապետը:
Այս իշխանությանը պետք է հեռացնել հանուն հայկական երկու պետականությունների հետագա գոյության:
Սա ժամանակի հրամայականն է:
2 սեպտեմբերի 2019 թ.